Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Շնորհակալության աղոթք

Շնորհակալության աղոթք
01.10.2023 | 00:01

Շնորհակալություն ենք հայտնում Քեզ, Տեր Աստված մեր, որ Քո երևելի լույսով ուրախացրիր Քո բոլոր արարածներին, իսկ պատվիրաններիդ իմանալի լույսով լուսավորեցիր բոլոր նրանց, ովքեր հավատում են Քեզ։

Զորացրու մեզ, Տեր, պահելու Քո պատվիրանները, այսօր և ամեն ժամանակ։ Որպեսզի լուսավորված մտքով միշտ Քո կամքը կատարենք և հասնենք գալիք բարիքներին Քո բոլոր սրբերի հետ, փառաբանելով Ամենասուրբ Երրորդությունդ, հավիտյանս։ Ամեն։

ԺԱՄԱԳԻՐՔ

Դիտվել է՝ 2519

Մեկնաբանություններ